Լրահոս 24/7

Փելոսիի այցը ՀՀ շատ կարևոր է, միաբևեռ արտաքին քաղաքականությունը մեզ համար վտանգավոր է. Ե․ Թարվերդյան. 1in.am

Նենսի Փելոսիի այցը Հայաստան անվտանգային տեսանկյունից կարեւորագույն փաստ է։ Այս մասին 1in.am-ին տված հարցազրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը: 

«Միացյալ Հայաստանի» առաջնորդը նշել է, որ միաբեւեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանն ակնկալում են մեծ ներկայություն ունենալ Հայաստանում։  

Անդրադառնալով տարածաշրջանում գերտերությունների շահերին՝  Թարվերդյանը նշել է, որ Հնդկաստանը բալանս է պահում եւ թույլ չի տալիս, որ երրորդ համաշխարհային պատերազմ ծագի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը ձգտում է տարածաշրջանում դառնալ  դոմինանտ, ինչը ակնառու էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այդ երկրի ներգրավվածությամբ։

«44 օրյա պատերազմում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարվում էր Թուրքիայի անմիջական ներգործությամբ։ Նույնիսկ տեղեկություններ կային, որ ադրբեջանական զինուժը ենթարկվում է թուրք բարձրաստիճան զինվորական կազմին», – ասել է նա։

Թարվերդյանի խոսքով՝ Հայաստանը միջազգային հակամարտության կենտրոնում է, ուստի պետք է փնտրի բնական դաշնակիցների: «Մենք մի բան պետք է հասկանանք՝ մեր փոխարեն ոչ ոք մեր հողը չի պաշտպանելու։ Ամեն պետություն ունի իր շահերը, որքան մենք ուժեղ լինենք, այնքան ցանկալի կլինենք նման պետությունների համար»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրն կայքում:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

6 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

8 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

9 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

9 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

10 hours ago