Լրահոս 24/7

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը նորից դարձավ Աստանա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է մայրաքաղաք Նուր-Սուլթանն Աստանա վերանվանելու հրամանագիրը:

Այս քաղաքի անունն արդեն վեցերորդ անգամ են փոխում: Այն 1830 թվականին կառուցվել է որպես կազակական բնակավայր, որն անվանել են Ակմոլինսկ:

1961 թվականին քաղաքն անվանել են Ցելինոգրադ: Ապա նորանկախ Ղազախստանի իշխանությունների որոշմամբ, 1992-1998 թվականներին այն անվանել են Ակմոլա:

1997 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ մայրաքաղաքն Ալմաթիից փոխադրել են Ակմոլա, որը հետագայում անվանվել է Աստանա, թարգմանաբար՝ «մայրաքաղաք»:

Նազարբաևին փոխարինած նախագահ Տոկաևը 2019 թվականի մարտի 23-ին առաջարկել է ի պատիվ առաջին նախագահի, մայրաքաղաքն անվանել «Նուր-Սուլթան»: Որոշումը մտել է ուժի մեջ, բայց միանշանակ չի ընդունվել:

Այս տարեսկզբին Ղազախստանում տեղի են ունեցել սոցիալական բնույթի բողոքներ, որոնք հանգեցրել են արյունալի բախումների: Նազարբաևի հետ կապված ազդեցիկ պաշտոնյաներից և գործարարներից շատերը հեռացվել են աշխատանքից և պատասխանատվության են կանչվել:

Նախկին նախագահի գերդաստանի դիրքերն էապես թուլացել են, ինչի վկայություններից մեկը մայրաքաղքաքի հերթական անվանափոխումն է:

Սեպտեմբերի 17-ին նախագահ Տոկաևը նաև վավերացրել է սահմանադրության բարեփոխումը, որով երկրի գերագույն ղեկավարը կարող է առանց վերընտրելու իրավունքի պաշտոնավարել 7 տարի ժամկետով:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

6 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

8 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

9 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

9 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

10 hours ago