Լրահոս 24/7

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: 

Իր ինստագրամյան էջում Մեյլը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։

«Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։

Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։

«Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

14 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

14 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

14 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

15 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

15 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

15 hours ago