Լրահոս 24/7

Վրաստանը Տաշքենդի կինոփառատոնին կներկայացնի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմը

Կինոյի համաշխարհային օրերի շրջանակում Տաշքենդի «Մետաքսե ճանապարհի մարգարիտը» 9-րդ միջազգային կինոփառատոնում Վրաստանը կներկայացնի 2021 թվականի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:

Պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի և ռեժիսոր Օթար Միքելաձեի ֆիլմը սեպտեմբերի 15-ին կցուցադրվի Տաշքենդի երիտասարդական ստեղծագործական պալատում։

Վավերագրական ֆիլմի նկարահանումներին մասնակցել են հնդիկ դերասաններ Դհարմենդրան և Հեմա Մալինին, վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Ֆիլմը պատմում է, թե ինչպես է հայտնի խորհրդային հայ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանը նկարահանվել Հնդկաստանի և ԽՍՀՄ-ի համատեղ արտադրության «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» և «Սիրո լեգենդը» ֆիլմերում։

Կինոյի համաշխարհային օրերին իրենց ֆիլմերը կներկայացնեն 17 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։

Մհեր Մկրտչյանը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ հետո կազմակերպել սեփական թատրոնը։

Կինոյում իր դերասանական կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 35 գեղարվեստական ֆիլմերում, ամենամեծ հայտնիությունը նրան բերել են «Միմինո», «Մենք և մեր սարերը», «Անցած օրերի երգը» և «Կովկասի գերուհին» ֆիլմերը։

1978 թվականին Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1984 թվականին ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։ Մահացել է 1993թ.:

«Մետաքսե ճանապարհի մարգարիտը» Տաշքենդի 9-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 13-ից 18-ը։ Դրան կմասնակցեն ավելի քան 500 կինոգետներ աշխարհի 40 երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից։ Կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի 150 գեղարվեստական, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմ

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago