Լրահոս 24/7

Հունաստանի ամենախոշոր մարզի նահանգապետը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Հունաստանի ամենախոշոր մարզի՝ Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Հայտարարության հայերեն թարգմանությունը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը: Այն հրապարակում ենք ստորև.

«Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է։

Ատտիկայի «Նոր Մեկնարկ» ֆրակցիան և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ, թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ քայլին՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար:

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև վեճերին, նրանք պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք իրենց վեճերը լուծելու միակ ընդունելի ճանապարհն են։

Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, հանդիսանում է լրացուցիչ սպառնալիք մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը, ինչն արդեն իսկ փորձարկվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմական հակամարտությամբ։ Եվրոպան չի կարող ընդունել և չի կարող հանդուրժել իր սահմաններին հերթական պատերազմական բախումը։

Ողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները:

Եթե դրսևորվի որևէ հանդուրժողականություն բռնության և կամայականության նկատմամբ, դա կարող է առաջացնել պատերազմական հակամարտությունների նոր արատավոր փակ շղթա՝ ներառելով այլ երկրներ, որոնք ցանկանում են առաջ տանել իրենց շահերը պատերազմի և անկայունության միջոցով:

Բոլորի համար պատասխանատվության ժամանակն է, բայց նաև ճիշտ պահն է այստեղ՝ Հունաստանում և Ատտիկայում՝ մեր անմնացորդ զորակցությունը հայտնելու եղբայրական հայ ժողովրդին»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago