«Եկեք հստակեցնենք պատկերը. ՀԱՊԿ անդամը չի կարող ԱՄՆ-ից ռազմական աջակցություն ստանալ
Այո, արդեն գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն իրոք շահագրգռված է Հայաստանին օգնելու (անգամ՝ զենքով ու բանակի վերապատրաստմամբ): Հայաստանը միակ ժողովրդավարական երկիրը չէ, որին ԱՄՆ-ն օգնում է պաշտպանվել բռնապետություններից: Ընդ որում, առաջիկայում ԱՄՆ-ում նաև խորհրդարանական թեժ ընտրություններ են, որոնց ժամանակ դեմոկրատներին շատ են պետք ամերիկահայերի քվեները:
Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ԱՄՆ-ի թշնամի Ռուսաստանի՝ ֆորմալ առումով դաշնակիցն է: Եթե ԱՄՆ վարչակազմը զենք մատակարարի ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանին, ապա լուրջ պրոբլեմներ կունենա երկրի ներսում (և նույն ընտրություններում):
ԱՄՆ ընտրողները չեն հասկանա, թե ինչու է իրենց երկրի ղեկավարությունը զենք տալիս իրենց թշնամու՝ ՀԱՊԿ անդամ դաշնակցին: Ընդ որում, ընտրողների դժգոհությունը, անկասկած, կքաջելրվի նաև ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից ու թուրքական և ադրբեջանական լոբբիով:
Բայց եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա բոլոր ամերիկացիներին ավելի քան պարզ կլինի, թե ինչու է իրենց վարչակազմը զենքով (ու բանակ կառուցելով) օգնում Հայաստանին:
Հետևաբար, այո, ԱՄՆ-ն կարող է այժմ շատ քաղաքական լծակներ գործադրել՝ Հայաստանի դեմ հարձակումը կանգնեցնելու կամ հետաձգելու համար (և դա, ինչպես տեսնում եք, բարոհաջող արվում է), բայց ՀԱՊԿ անդամ Հայաստանին զենքի էական մատակարարում կամ զորքի համար փորձի փոխանակում չի լինելու:
Հ.Գ. Խնդրում եմ «թող տակից օգնի», «կարա գաղտնի օգնի» և այլ հեքիաթների չտրվել»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…