Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հանդես եկավ տեսաուղերձով՝ այսօրվանից հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Պուտինը նշեց, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացավ, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։
Պուտինը նաև վստահեցրեց, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։
Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», – ընդգծեց Ռուսաստանի նախագահը:
Զորահավաքի մեկնարկի մասին Պետդուման և Դաշնության խորհուրդը պաշտոնապես կտեղեկացվեն այսօր։ Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն նույն օրը, հայտարարեց Պուտինը։
Նախագահի ուղերձի հեռարձակումը սկսվել էր չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին։
Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…
Այսօր ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ծագած 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016…
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Նաթանյահուի խորհրդական Իոնաթան Ուրիխին եւ ռազմական հարցերով մամուլի նախկին քարտուղար…
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…