Լրահոս 24/7

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում։ Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

Հաշվի առնելով Էստոնիայի հետ միջպետական համագործակցության ռազմավարական կարևորությունը և այցի նպատակը՝ պատվիրակության կազմում ներգրավվել են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ապրիլի 1-ին մեկնարկել են նախատեսված աշխատանքային քննարկումները։ «e-Estonia Briefing» կենտրոնում ՀՀ պատվիրակության համար ներկայացվել է «Էստոնիայի թվային փոխակերպման ընդհանուր տեսություն» շնորհանդեսը, որի շրջանակում քննարկվել են թվային կառավարման հիմնական մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման ուղիները։ Այնուհետև պատվիրակությունն այցելել է «Proud Engineers»-ի գլխավոր գրասենյակ։
Հանդիպման ընթացքում «Proud Engineers»-ի հիմնադիր, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով առաջին տնօրեն Թաավի Կոտկան ներկայացրել է «Հանրային հատվածի ներգրավումը բարդ բարեփոխումների իրականացման գործընթացում» թեմայով զեկույցը՝ ընդգծելով բարեփոխումներին նպաստող մտածողության ձևավորման կարևորությունը և ներկայացնելով Էստոնիայի տվյալ ոլորտում ունեցած հաջողված փորձը:

Այնուհետև «Proud Engineers»-ի գլխավոր տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով նախկին գլխավոր տնօրեն Անդրես Կյուտը հանդես է եկել «Հանրային հատվածի մարտահրավերները․ սխալներից խուսափելու և կայուն քաղաքականություն մշակելու ուղիներ» զեկույցով՝ ներկայացնելով պետական կառավարման ոլորտում կայուն քաղաքականության մշակման կարևոր մեխանիզմները։
Հանդիպմանը մասնակցել է նաև SK ID Solutions AS ընկերության գլխավոր տնօրեն Կալև Փիհլը, ով «Թվային ինքնության և վստահելի ծառայություններ» զեկույցում անդրադարձել է անվտանգ և արդյունավետ էլեկտրոնային ինքնության ու թվային ստորագրման լուծումներին։

Քննարկումների ավարտին «Proud Engineers»-ի և ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) eHealth փորձագետ Իգոր Բոսսենկոն ներկայացրել է «Կայուն և փոխգործունակ էլեկտրոնային առողջապահական էկոհամակարգի ձևավորում» թեմայով զեկույցը, որտեղ քննարկվել են թվային առողջապահական համակարգերի ներդրման փորձը և դրանց կիրառելիությունը։
Այցի շրջանակում, Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների, Էստոնիայում ՀՀ դեսպանության և «Proud Engineers» ընկերության աջակցությամբ, նախատեսվում են նաև հանդիպումներ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ինչպես նաև Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ հնարավոր համագործակցության նոր ուղիները։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

30 minutes ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

5 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

5 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

5 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

6 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

6 hours ago