Լրահոս 24/7

ԱՄՆ-ն ցանկանում է այս տարածաշրջանում` ՀՀ-ում հենման կետ ունենալ․ Բաբաջանյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։

Պարոն Բաբաջանյանը նշեց՝ նրանք (ԱՄՆ-ը) շատ ավելի լավ են պատկերացնում մեր կարիքները, քան մենք ի վիճակի ենք ներկայացնել:

«Եվ ես իմ հանդիպումներում ԱՄՆ-ի պաշտոնյաներին ասում եմ՝ մի´ լսեք ինչ են ասում Հայաստանի իշխանությունները, լսե´ք ինչ նրանք չե՛ն ասում, որովհետև նրանք վախենում են ասել ձեզ մինչև վերջ, թե ինչ է մեզ անհրաժեշտ»։

Նա հավելեց՝ այսօրվա իշխանությունը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորած իշխանություն է, որին մենք բոլորս, ունենալով անհամաձայնություններ, ենթարկվել ենք ժողովրդի կամքին, և պարտավոր է ցանկացած ոք՝ անկախ իրենց ունեցած քսակի պարունակությունից՝ ենթարկվել Հայաստանի իշխանությանը, սուվերենին․ այստեղ ուրիշ այլ տարբերակ լինել չի կարող:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

21 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

54 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago