Լրահոս 24/7

Հայ կին զինծառայողների դիերը դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրել․ վարչապետը՝ ՄԱԿ ամբիոնից

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Վարչապետն առանձին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից արվող վայրագություններին, ներկայացրել նրանց գործողություններից մանրամասներ:

Նա նշել է, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ 

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։

Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում և գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից:

Անկասկած, նման անասելի վայրագությունները քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական ատելություն և թշնամանք սերմանելու տասնամյակներ տևած քաղաքականության ուղղակի արդյունքն են»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով:

Թիվ 1

Recent Posts

Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։ «Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում…

7 mins ago

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից…

18 mins ago

ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և ընտանիքի անդամները հոկտեմբերի 18-ին հրավիրվել են դատախազության…

24 mins ago

Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու՝ Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության…

30 mins ago

Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից տեղեկացնում են, որ համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական…

43 mins ago

Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի անօդաչու տրանսպորտը։ Միլիարդատերը ռոբոտաքսին համեմատել է վերելակների հետ։…

49 mins ago