Լրահոս 24/7

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից մոտ 70 միլիոն կմ հեռավորության վրա, հայտնել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն։

Գործակալության տվյալներով՝ գիսաստղը կկատարի իր առաջին փաստագրված թռիչքը Երկրի կողքով։

Դրանից հետո այն տեսանելի չի լինի առաջիկա 80,000 տարվա ընթացքում, թեպետ մեկ այլ մոլորակի ձգողականությունը կարող է փոխել դրա ընթացքը։

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկի խոսքով՝ գիսաստղը տեսնելու համար պետք է սպասել կատարյալ մթությանը և հարավ-արևմուտքում գտնել Աղեղնավոր և Կարիճ համաստեղությունները։ Ակնկալվում է, որ գիսաստղը տեսանելի կլինի դրանց միջև:

Գիսաստղը հայտնաբերվել է Չինաստանի «Ցուչինշան» աստղադիտարանի դիտորդների կողմից՝ 2023 թվականին: Այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին այն տեսանելի էր Հարավային կիսագնդում։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago