Լրահոս 24/7

Սուտն էլ չափ ունի. հանգիստ «վայելեք» Ձեր պարտությունը․ Ս․ Սուրենյանց

Ի պատասխան tiv1.am-ում սեպտեմբերի 20-ին հրապարակված «Ինչու՞ է ՔՊ-ն մերժել Հակոբ Բալասյանին» նյութի՝ տեղեկացնում եմ.

1) Հակոբ Բալասյանը չի փորձել անդամակցել ՔՊ-ին և որպես թեկնածու առաջադրվել ՔՊ ցուցակով։ ՔՊ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, իհարկե, հանդիպել են պարոն Բալասյանին, բայց միանգամայն այլ օրակարգով: Նրանք փորձել են իրենց կուսակցության Բյուրեղավանի որոշ ակտիվիստների «խցկել» Բալասյանի ցուցակ՝ նրան աջակցելու խոստման դիմաց. առաջարկությունը մեր թեկնածուի կողմից կտրականապես մերժվել է: Ի դեպ, նույն տեխնոլոգիան ՔՊ-ն կիրառել է մի քանի այլ համայնքներում ևս, ու անհաջողության մատնվելուց հետո թիրախավորել է իրենց «թրի տակով» չանցած ազդեցիկ թեկնածուներին,

2) Հակոբ Բալասյանը երբեք ՀՀԿ, ՕԵԿ անդամ չի եղել: ԲՀԿ անդամությունը դադարեցրել է, բայց չի խզել հարաբերությունները կուսակցության քաղաքական թիմի հետ, ինչի վկայությունն է նաև այն, որ այս ընտրություններում նա գլխավորում է ԲՀԿ-ի ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմավորած «Միասնություն» դաշինքը:

3) անընդհատ հիշատակվում է Բալասյանի երկարամյա կառավարումը՝ հին կոռումպացված համակարգի հետ նրա մտացածին կապը ցույց տալու համար: Բալասյանի դեպքում երկարամյա կառավարումը ոչ թե կոռումպացվածության, այլ փորձառության, հանրային վստահության ցուցիչ է: Ի դեպ, 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո, տեղական «ակտիվիստների» համառ ջանքերի արդյունքում՝ իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացրել Բյուրեղավանի համայնքապետարանում ու չեն հայտնաբերել կոռուպցիայի, չարաշահման որևէ փաստ(կից նշված փաստաթուղթը մեկն է այն բազմաթիվներից, որն ապացուցում է պնդումս):

4)Պնդումը, թե «ադրբեջանական վերջին հարձակումներից հետո Ազգային ժողովի դիմաց հավաքվածների և ԱԺ ցանկապատը ջարդողների թվում էր նաև Հակոբ Բալասյանի թիմի գրեթե ողջ ակտիվը», իրականությունը խեղելու բացահայտ փորձ է: Իրականությունն այն է, որ սեպտեմբերի 14-ին Բաղրամյան փողոցի բազմահազարանոց հավաքը եղել է ինքնաբուխ, որին մասնակցել են Երևանի ու հարակից քաղաքների հարակից բնակիչներ, այդ թվում՝ մեր շտաբներում ընդգրկված որոշ մարդիկ, ովքեր, ի դեպ, բողոքի ակցիայից հեռացել են, երբ այն կուսակցականացնելու ու այն բռնությամբ զուգորդելու փորձեր են արվել:

Բալասյանն ընդդիմադիր դաշինքի թեկնածու է ու շատ բնական է, որ նրա թիմի որոշ ներկայացուցիչներ կարող էին մտահոգված լինել Փաշինյանի վիճահարույց ելույթից ու փողոց դուրս գալ, սակայն հետաքրքիր է՝ ընդդիմադիր հավաքին ինչո՞ւ էին մասնակցում ՔՊ Բյուրեղավանի թիմի ներկայացուցիչները, որոնք էլ «բացահայտել» են Բալասյանի թիմի որոշ ներկայացուցիչների:

Այդ ՔՊ-ականնե՞րն էլ չեն վստահել Փաշինյանին, թե՞ սադրիչներ են եղել: Վերջում մի խորհուրդ ՔՊ-ականներին ու նրանց հետ ասոցացված այլ շրջանակների՝ դուք գիտեք, որ «Միասնություն» դաշինքն ու Հակոբ Բալասյանն սեպտեմբերի 25-ի ընտրությունների ֆավորիտներն են ու խուճապի եք մատնվել: Բայց սուտն էլ չափ ունի. հանգիստ «վայելեք» Ձեր պարտությունը,-Թիվ 1-ի հետ զրույցը եզրափակեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

10 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

12 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

13 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago