

Թիվ 1 Ստուդիան հյուրընկալել է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։
«Ես համարում եմ պարզապես պետական հանցագործություն այն ակցիան, որը տեղի ունեցավ երեկ` Էջմիածնում: Աննախադեպ բան էր` երեք նախագահները կաթողիկոսի հովհանու ներքո հավաքվեցին, ընդ որում` դա շատ զավեշտալի էր, որովհետև դա կատարվեց գործող իշխանության բացակայության պայմաններում. և իհարկե այս ամենից անմիջապես փչեց հոկտեմբերի 27-ի հոտը, որը փաստորեն բոլորովին հանված չէ օրակարգից որպես սպառնալիք»,- նշեց պարոն Խզմալյանը։
Նա հավելեց, որ Բաքվի գլխավոր հովանավորը, դաշնակիցը և համահեղինակը` Մոսկվան է, պուտինյան Մոսկվան, որը դատապարտված է, որը պարտվելու է. եթե մենք ուզում ենք, որ պարտվի Բաքուն` մենք պետք է պարզապես նրանց մի դաշտում տեղավորենք: Մենք արդեն վճարեցինք ամենաթանկ գինը և մենք ոչինչ չստացանք այդ գինը վճարելու համար, մեր տղաների կյանքը ոչ մի բանով չի հատուցվի, հողը մենք ետ կբերենք, ինչպես 90-ականներին ազատագրեցինք Արցախը, մենք նորից դա կանենք այլ պայմաններում, և ի միջի այլոց՝ առանց պատերազմի:
«Ես կարծում եմ, որ Նյու Յորքում մենք տեսանք և լսեցինք կարևոր ուղերձներ, երբ որ Փաշինյանը նստած է ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ, իսկ արտգործնախարարը թեև կարճ, բայց հանդիպում է ԱՄՆ-ի նախագահի հետ․ դա պարզ քաղաքական ուղերձներ է, որոնք պետք է դառնան քաղաքականություն»,- եզրափակեց պարոն Խզմալյանը։
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…
Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…