Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան համագործակցության հուշագիր է ստորագրել Կատարի ֆեդերացիայի հետ:
Բռնցքամարատի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսի շրջանակներում այս օրերին Երևանում էր Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին, որը նաև Կատարի թագավորի եղբայրն է:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպումներից հետո կողմերը որոշել են գործակցության հուշագիր ստորագրել:
Այսուհետ Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները համատեղ հավաքկներ կանցկացնեն, կլինեն համատեղ սեմինարներ, նաև մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում:
Կատարի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կլինի առաջնային երկիր, որտեղ մեր մարզիկները կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ ու փորձի փոխանակում կունենան հայ բռնցքամարտիկների հետ:
Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպվածության անչափ բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքով սա մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այսպիսի մարզական իրադարձություն: Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև հիացած է հայերի հյուրասիրությամբ և նշեց, որ ոչ մի երկրում իրենց հյուրերին այսքան գրկաբաց չեն ընդունում:
Վերջում Կատարի ֆեդերացիայի նախագահը Հովհաննես Հովսեփյանին հրավիրեց Կատար՝ կապերն ավելի ամրամնդելու և Կատարում բռնցքամարտի ենթակառուցվածքներին ծանոթանալու համար:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…