Լրահոս 24/7

Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ից հետո երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր. ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակեցված շրջանների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը սկսել է երեք ուղղություններով բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ: Մարտական գործողությունները միանգամից սկսվել է ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից, մնացած փաստաթղթերից հետո սա արդեն 3-րդ նման լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում մեր բնակավայրերի դեմ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, թե իբր իրենց վերջին գործողությամբ իրենք ստիպված  նախահարձակ են եղել, որպեսզի կասեցնեն ՀՀ ԶՈՒ-ի ինչ-որ երևակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,-հայտարարեց ԳՇ պետի տեղակալը:

Նա ընդգծեց, որ փոխարենը ադրբեջանական կողմից ռազմաքաղաքական  ղեկավարները բազմիցս նշում են, թե Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված կերպով նշվում է որպես «Բասարգեչար»:

«Գործողությունները երեք ուղղություններով հիմնականում ուղղված էին խիստ բնակեցված շրջանների դեմ՝ մի պարզ նպատակով՝ դեռևս 2021-ի մայիսի 12-ից սկսած ուղղվածությունը հենց բնակավայրերի կողքին է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը լքել իրենց զբաղեցրած տարածքները: Այսօր արդեն բավականին բարդ է գյուղացիների համար մշակել իրենց հողերը կամ զբաղվել անասնապահությամբ սահմանամերձ շրջաններում»,-ասաց Մարտիկյանը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago