Հունաստանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Իշխանությունների որոշմամբ՝ Էուբեա կղզու բոլոր բնակիչները տարհանվել են, հայտարարվել է արտակարգ դրություն։
Կղզում բռնկված հրդեհի ծուխը քամու միջոցով հասել է 110 կմ հեռու գտնվող մայրաքաղաք Աթենք: Հունաստանը Եվրոպական քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունից օգնություն է խնդրել: Խորվաթիան և Իտալիան հրշեջ ինքնաթիռներ և ավելի քան 120 հրշեջ են ուղարկել։