Աշխարհ
02.09.2026

Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ. Պուտինն արձագանքել է

Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ. Պուտինն արձագանքել է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի երկնքում անվտանգ վայրեր չեն մնացել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է «պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն»: Զելենսկին իր Telegram ալիքում ավիաընկերություններին նախազգուշացրել է, որ ռուսական երկինքը շատ վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։

«Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող յուրաքանչյուր ավիաընկերության, յուրաքանչյուր ապահովագրողի, բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտագործել Ռուսաստանի հիմնական օդանավակայանները՝ Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին վտանգավոր», – ասել է Զելենսկին։

Նա շեշտել է, որ Կիևը «որպես այդպիսին չի սպառնում քաղաքացիական ավիացիային»։

«Ռուսաստանի երկնքում պարզապես անօդաչու թռչող սարքեր կլինեն, և դա պետք է հաշվի առնել: Չնայած Ռուսաստանի իշխանությունները պատշաճ կերպով չեն հաղորդում այս մասին, սակայն Ռուսաստանի երկինքը փաստացի կփակվի. Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը փակում է նրա երկինքը», – հավելել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանում աշխատող դեսպանները պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն իրենց երկրներին, իսկ ավիաընկերությունները, որոնք թռչում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի այլ հիմնական ուղղություններով, պետք է լսեն այս նախազգուշացումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Ես նման հայտարարություններ չեմ լսել, բայց եթե դրանք բարձրաձայն ասվում են, ապա դա պարզապես պետական ​​ահաբեկչության մասին հայտարարություն է։ Եվ ես ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ նրանք մեզ խնդրում են վերսկսել բանակցությունները, խնդրում են անձնական հանդիպումներ: Ահաբեկիչների հետ բանակցություններ չեն լինի: Սա առաջին։ Եվ երկրորդ, նույն մասով՝ եթե, Աստված մի արասցե, նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք արձագանքելու միջոց, թող ոչ ոք չկասկածի դրանում», – ասել է Պուտինը։ Հարցուպատասխանի սղագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին վերջին օրերին շատ է խոսվում՝ օգոստոսի վերջին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա այցից հետո։ Օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հեռախոսազրույց են ունեցել Զելենսկու հետ։ Բացի այդ, նույն օրը Հյուսիսային Կարոլինայում Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանդիպել էր իր ռուսաստանցի գործընկեր Անտոն Սիլուանովի հետ։ Ըստ ամերիկյան կողմի՝ զրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է