Լրահոս 24/7

Կենսաթոշակների բարձրացումը ունենալու է իր շարունակությունը. նախարարի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

Նախարարի ուղերձում ասված է.  

«Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։

Սա հնարավորություն է նաև խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են նրանց համար մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, ակտիվ ու արժանապատիվ ծերություն ապահովելուն։

Մեզ համար առաջանահերթություն է լիարժեք գնահատել սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող (և դրանցից դուրս) տարեցների սոցիալական կարիքները, հանրապետության բոլոր մարզերում ստեղծել ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդնել տնային խնամքի ծառայություն, վերանայել օրենսդրական դաշտը՝ սկսած խնամքի տրամադրման չափորոշիչներից։

Այս և այլ ուղություններով աշխատանքներ իրականացնում ենք․ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ընթանում են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ, բարձրացնում ենք նրանց մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնում շրջանակը։

Բարեփոխումների գործընթացում այս տարվա ընթացքում փուլ առ փուլ ունեցանք կենսաթոշակների բարձրացում, որն, ինչպես նշել ենք, ունենալու է իր շարունակությունը։ Նույն համատեքստում ստեղծեցինք հնարավորություն, որ կենսաթոշակառուներն օգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներից, կուտակեն հետվճարներ։

Այսպիսով, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ, սիրով ու ջերմությամբ շրջապատված ծերություն»։

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

8 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

9 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

9 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

9 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

9 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

10 hours ago