Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են օկուպացված Խերսոնի շրջանի երկու բնակավայր՝ Արխանգելսկը և Միրոլյուբովկան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով ժողովրդին՝ պատերազմի 221-րդ օրվա արդյունքներով։
-Ամեն օր առնվազն երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, հաղորդումներ եմ ստանում մեր զինվորականներից։ Այս շաբաթ զեկույցներում ամենամեծ մասը զբաղեցնում է մեր պաշտպանական գործողության շրջանակներում հակառակորդից ազատագրված բնակավայրերի ցանկը։ Դոնեցկի շրջանի Լիմանի ազատագրման պատմությունն այժմ ամենաշատն է շրջանառվում լրատվամիջոցներում։ Բայց մեր մարտիկների հաջողությունները միայն Լիմանով չեն սահմանափակվում։ Գիտե՞ք, սա նման միտում է… Վերջերս ինչ-որ մեկը ինչ-որ տեղ կեղծ հանրաքվեներ էր անցկացնում, և երբ ուկրաինական դրոշը վերադառնում է, ոչ ոք չի հիշում ռուսական ֆարսը ինչ-որ թղթերով և ինչ-որ անեքսիաներով: Բացառությամբ, իհարկե, Ուկրաինայի իրավապահ մարմինների։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է մեր պետության դեմ ագրեսիայի որևէ տարրի մեջ, պատասխանատվություն է կրելու դրա համար,- նշել է Զելենսկին։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակման շրջանակներում մուտք են գործել Դոնեցկի շրջանի Լիման։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է քաղաքից զորքերի դուրսբերումը «ավելի շահավետ գծեր»՝ շրջապատման սպառնալիքի պատճառով։
Դա տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի կողմից Կրեմլում Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջանների՝ Զապորոժիեի և Խերսոնի շրջանների, ինչպես նաև ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բռնակցման մասին համաձայնագրերի ստորագրումից հաջորդ օրը:
Աղբյուրը՝ Meduza.io
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…