Լրահոս 24/7

ԱԻՆ-ում ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, իմ գլխավորությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները:

Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը` նշելով, որ զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունում սպասարկվել է 117․330 զանգ, որից 3411-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ:

Ըստ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները՝ ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։

Հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և ընդհանուր պատրաստության ուղղությամբ մարզերում անցկացվել է 33 գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով։

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ լրացվել է 253 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արևելք, 5.4 մագնիտուդով։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-ից 19-ը մասնակցել են ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին։ Իրականացվել են գործնական շփումներ տարբեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ։

ՌՀՄԱԿ աշխատակիցները «Սուրմալու» տոնավաճառում շուրջօրյա հերթափոխով մասնակցել են որոնողափրկարարական միջոցառումներին՝ տրամադրելով անհրաժեշտ փրկարարական տեխնիկա և սարքավորումներ։

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի զեկույցի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի մանկավարժության ամբիոնը երաշխավորել է հրատարակության «Ճգնաժամ հաղթահարողներ» 4-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը։ Պատրաստ է նաև «Ճգնաժամ հաղթահարողներ» 5-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը, ընթացքի մեջ է 6-րդ դասարանի համար նախատեսված նյութերը։

Նիստի ավարտին իմ հրամանով գերատեսչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով, իսկ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են փրկարարական ծառայության առաջին և հերթական կոչումներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից սերտ համագործակցության համար պարգևատրվել եմ»,-նշել է նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago