

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա հիշեցրեց, որ ընթերցմամբ Հայաստան ներկրվող ցեմենտի համար ներկայումս կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցրել էին և սահմանել 9 հազար դրամ, իսկ ցեմենտի հումքի կլինկերի համար երկու հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել էին:
Նա նշեց, որ նախապես ասվել էր, որ դեռ ուսումնասիրություն կարվի և անհրաժեշտության դեպքում կվերանայեն: «Երկրորդ ընթերցմամբ ավելի ենք իջեցրել ներկրվող ցեմենտի տուրքը և սահմանել ենք 2 հազար դրամ, այսինքն՝ խորհրդանշական չափի տուրք ենք սահմանել:
Այս որոշմամբ՝ ցեմենտի շուկան կվերադառնա հավասարակշիռ վիճակի, կլինի մրցակցություն, գները կգան նորմալ մակարդակի, և կառուցապատողները, տեղական արտադրողները խնդիր չեն ունենա»,- ասաց նա և նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրվանից։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…