Լրահոս 24/7

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

Սիրելի ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք այն կամուրջն եք, որը պետք է ապահովի սերունդների միջև գիտելիքի, դաստիարակության, մարդկային առաքինության և քաղաքացիական գիտակցության անխաթար կապը:

Որևէ ժամանակաշրջանում կամ որևէ հասարակության մեջ անհնար է գերագնահատել ուսուցչի դերը հանրային գիտակցության ձևավորման, կրթության ու զարգացման գործում, քանզի ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում, շարունակական ջանք ու կատարելագործում:

Ձեզանից, ձեր պատասխանատու աշխատանքից է մեծապես կախված, թե ինչպիսի Հայաստան և ինչպիսի հասարակություն կունենանք վաղը, որովհետև դուք միայն տեղեկության փոխանցման պարզունակ գործընթացի մասնակից կամ իրականացնողը չեք, այլ գիտակից ու ազատ քաղաքացու կերտողը, գիտելիքով զինված սերունդների դաստիարակողն ու դրանով իսկ բարեկեցիկ ու զարգացող Հայաստանի լինելիության երաշխավորը:

Այսօր, մեր երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանում բազմակի անգամ մեծ պատասխանատվություն է դրված ձեր ուսերին, որովհետև այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք լինել ուժեղ՝ մտքով, գիտելիքով և կրթությամբ և դուք՝ այդ ամենը փոխանցելու ձեր կարողությամբ և հմտությամբ, մեր զավակների, թոռների ու սերունդների բարեկեցության, անվտանգության, մեր երկրի հզորության կերտողն եք:

Սիրելի ուսուցիչներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում տոկունություն, աշխատանքային շարունակական հաջողություններ ու անձնական երջանկություն:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

25 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

39 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

49 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

1 hour ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

1 hour ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

2 hours ago