Երաժշտություն

Երևանը երգում է Ֆորշի համար․ արտիստի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30 Dvin Music Hall-ում կանցկացվի «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։

Միջոցառմանը հանդես կգան և հոբելյարին իրենց կատարումներով կշնորհավորեն Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։ Սպասվում է մտերմիկ ու ջերմ երեկո, որի ընթացքում Ֆորշի ընկերները իրենց սերը կփոխանցեն սիրված արտիստին երգի ու երաժշտության լեզվով։

Երեկոյին կներկայացվի Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, ինչպես նաև բազում այլ անակնկալներ։ Ֆորշը և «Ռե Մինոր» խումբը ևս հանդես կգան կատարումներով։

«Համերգի համար ընտրված այս ամսաթիվը համընկնում է Էրեբունի-Երևան տոնակատարությունների անցկացման օրերի հետ այն պարզ պատճառով, որ Ֆորշը սերտ առնչություն ունի Երևանի հետ․արտիստը մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Եվ մենք այս միջոցառմամբ արժանին կմատուցենք մեծ արտիստին»,-նշում են միջոցառման կազմակերպիչները։ Միջոցառման մուտքը՝ հրավիրատոմսերով։

Ֆորշը (իրական անունը՝ Վահան Գեորգիի Գևորգյան) ծնվել է 1967 թվականի մայիսի 25-ին։ 1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1983 թվականից երգեր է գրում։ 1990-1996 թվականներին եղել է «Մետրո» թատրոնի դերասան և կոմպոզիտոր։

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ՝ Նիկոլայ Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն։

Նկարահանվել է ֆիլմերում։ Հեղինակել է ավելի քան 50 երգ։ 1994 թվականին հիմնադրել է «Ռե Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։ 2008 թվականին հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը։ Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

45 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago