ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք է օգտագործվեն Հունաստանի դեմ։
Եթե նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։
Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար խախտելով վերջինիս օդային տարածքը:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա պահանջել է նաև, որ Թուրքիան դադարեցնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ և հավատարմություն դրսևորի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նկատմամբ:
Ըստ Մենենդեսի՝ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության ընդլայնումը ռազմական ոլորտում սխալ կլինի Թուրքիայի համար և կվտանգի ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, որը լուրջ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…