Doctor with stethoscope in a hospital, back view
Լոռու մարզի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար:
Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում երեք բժշկական հաստատություններում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում, հայտնաբերվել են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ:
Հատկացված պետական միջոցների, դրանց ծախսման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում 63 շահառու չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում ՝ 36, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում՝ 22 շահառու, սակայն այդ անձանց անվամբ պետության կողմից նշված կենտրոնին փոխանցվել են գումարներ։
Մասնավորապես, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ կատարելու մասին վկայող տվյալներ:
Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Սպիտակի քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խասրդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ։
Վերադաս դատախազի որոշմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…