Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ-ը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ: Այս մասին հաղորդել է ՀՀ ՄԻՊ-ը:

Այցի ընթացքում հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մարզպետարանի ու քաղաքապետարանի այլ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի հարձակման հետևանքով մարզի բնակչությանը հասցված վնասները։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և դեսպան Անն Լույոյին այցի և կատարած աշխատանքների համար, այնուհետև ներկայացրել մարզում առկա ընդհանուր իրավիճակը, անվտանգային հարցերը, բնակիչների խնդիրները:

Միասին շրջայց են կատարել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում, եղել են Վերիշեն, Քարաշեն, Վաղատուր, Աղիտու և Նորավան բնակավայրերում, Վերիշենում հանդիպել են նաև վիրավորում ստացած քաղաքացիական անձի:

Պաշտպան Գրիգորյանը ևս շնորհակալություն է հայտնել մարզպետին և Գորիս համայնքի ղեկավարին այս ընթացքում ՄԻՊ-ի թիմերի հետ արդյունավետ համագործակցության համար և ևս մեկ անգամ շեշտել է, որ շատ կարևորում է այցելություններ ունենալ տուժած համայնքեր, հանդիպել բնակիչների հետ և տեղում արձանագրել մարդու իրավունքների մեծաթիվ ու շարունակական խախտումները:

Դեսպան Անն Լույոն իր երախտագիտությունն է հայտնել ՄԻՊ-ին կատարած մեծածավալ և կարևոր աշխատանքների համար, մարզպետի հետ քննարկել համագործակցության ծրագրեր։ Դեսպանը կարևորել է հարձակումից տուժած անձանց հետ շփվելու և համայնքներ այցելելու այս հնարավորությունը և պատրաստակամություն է հայտնել Սյունիքի զարգացմանը միտված աշխատանքներին աջակցելու հարցում:

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

6 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

7 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

7 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

7 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

8 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

8 hours ago