Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությունը՝ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, հանդիպել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Իբրահիմ Ազիզիի հետ:
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ազիզին, մատնանշելով երկու երկրների և ժողովուրդների միջև խոր կապերը, նշել է, որ այդ կապերը հարաբերությունների հետագա խորացման հիմք են ստեղծում։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին, Ազիզին ասել է, որ տարածաշրջանում ռազմական բախումները անհանգստացնում են նաև Իրանին։
«Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում: Ուժի կիրառումը վեճերի լուծման միջոց չէ, տարածաշրջանը երկխոսության կարիք ունի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և այդ խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի օտարերկրյա տերությունների առաջ։ Մեջլիսի՝ արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությանը և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը», – հայտարարել է Ազիզին
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ երկկողմ բարեկամական ու ջերմ գործընկերությունը շարունակվելու է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…