Միլիարդատեր Յուրի Միլները թվիթերում գրել է, որ ինքը և իր ընտանիքը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից 2022 թվականի ամռանը։ Գործարարի ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը Forbes ամսագրին։
«Ես և իմ ընտանիքը մշտապես լքել ենք Ռուսաստանը 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։ Եվ այս ամառ մենք պաշտոնապես ավարտեցինք Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը»,- ասաց գործարարը։
Յուրի Միլները Իսրայելի քաղաքացիություն է ստացել 1999 թվականին եւ մի քանի տարի ապրել այդ երկրում, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ։
Forbes-ը Միլների կարողությունը գնահատել է 7,3 միլիարդ դոլար 2022 թվականին։ Գործարարը զբաղեցրել է 15-րդ տեղը ամենահարուստ ռուսների ցուցակում, որը կազմել է ամսագիրը։
Այս տարվա սկզբին Յուրի Միլները մի քանի այլ ռուսների հետ, ինչպիսին Պավել Դուրովն է, Forbes-ին խնդրել էր իրենց ռուս գործարար չհամարել։
Սեպտեմբերին «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, ազգությամբ հայ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա հայտարարեց, որ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Հունիսին մեկ այլ միլիարդատեր՝ Freedom Finance ներդրումային ընկերության հիմնադիր Թիմուր Տուրլովը, ով ավելի քան 10 տարի ապրել է Ղազախստանում, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և այս տարի ստացել է այս երկրի քաղաքացիություն։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…