Լրահոս 24/7

ԵԽԽՎ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման մասին, շեշտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու փաստերը: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փոլ Գավանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

ԵԽԽՎ պատգամավորը հստակ ընդգծել է, որ բախումները սեպտեմբերին տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր բռնությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Դրանից ոչ մեկը չի եղել Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում»,-նշել է պատգամավորը:

Գավանը ընդգծել է, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են նաև բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք լավ փաստագրվել են: Թիրախավորվել են Հայաստանի 36 քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Գորիսը, Սիսիանը, Կապանը, Վարդենիսը, Տեղը և Գեղամասարը։ Պատգամավորը հիշեցրել է՝ Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 1-ը անհետ կորել է, 7-ը` վիրավորվել։ Գավանը հատկանշական է համարել, որ Ադրբեջանը չի հերքում այդ հարձակումների փաստը:

«Բայց, անշուշտ, ամենից առաջ, բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ երբեք չի կարող ընդունելի լինել, որ մի երկիր ներխուժի մյուսի ինքնիշխան տարածք։ Կարևոր է նաև նշել, որ այս ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը։ Եվ սա անընդունելի է։ Մտահոգիչ տեղեկություններ են նաև ստացվել ադրբեջանական զինուժի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին»,-ասել է պատգամավորը:

Նա շեշտել է 7 հայ զինվորների գնդակահարության սարսափելի տեսանյութի, կանանց մարմինների պղծման փաստերի մասին: «Ես տեսել եմ այդ տեսանյութերը, դրանք իսկապես սարսափելի են, և դրանք, իսկապես կարող են պատերազմական հանցագործությունների ապացույցներ լինել: Կարծում եմ, որ այս Խորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամները պետք է հստակ գիտակցեն, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև վեճերը լուծելու համար:

Այժմ հրատապ անհրաժեշտություն է, որ երկու կողմերն էլ առանց ձգձգումների նորից մասնակցեն խաղաղ բանակցություններին: Մենք պետք է շատ ավելի մեծ ջանքեր տեսնենք միջազգային հանրության կողմից, որպեսզի դա տեղի ունենա»,-շեշտել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի  ընթացքում մեծապես աջակցել է Ադրբեջանին, պետք է ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերի:

Պատգամավորը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության սպասվող գործուղումը:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

18 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

35 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

50 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

60 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

1 hour ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

2 hours ago