Լրահոս 24/7

ԵԽԽՎ պատգամավորը ցնցված է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա։ Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները, անմարդկային դաժանությունը: Դա միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի հանցագործություն է տեղի ունենում»,-նշել է Աբերգը:

Ըստ Աբերգի՝ միջազգային հանրության արձագանքը եղել է միանշանակ: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-հավելել է պատգամավորը:

ԵԽԽՎ պատգամավորի կարծիքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ շատ լարված և տագնապալի։ «Մենք ունենք իրավիճակ, երբ այս կազմակերպության մի անդամ պետությունը հարձակվում է անդամ մեկ այլ պետության վրա: Մեր կողմից ցանկացած անտեղյակություն նոր բռնությունների, նոր վայրագությունների հնարավորություն կտա: Սեպտեմբերի 13-ին մենք ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման»,-նշել է նա:

Ապա պատգամավորը հիշեցրել է  Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը. փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, և ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը»,-նշել է պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

15 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

16 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

16 hours ago