Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է խորացնել հարաբերությունները երկու երկրների մայրաքաղաքների միջև: Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանը և Մոնտեվիդեոն կարող են համագործակցել և փոխանակել փորձառությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններում։
Իր հերթին Ռոդոլֆո Նովոան, որը նախկինում զբաղեցրել է մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու քաղաքների միջև կապերի խորացմանը՝ նշելով, որ տպավորված է երևանյան կյանքի աշխուժությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես, Երևանում Ուրուգվայի հրապարակի բարեկարգմանը, Մոնտեվիդեոյի և Երևանի միջև համագործակցության համաձայնագրի կնքմանը և այլ ոլորտներին վերաբերող:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…