Լրահոս 24/7

Երևանն ու Թբիլիսին կասկածի տակ դրեցին ռուսական հետաքննությունը․Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ադրադարձել է պաշտոնական Երևանի և Թբիլիսիի տարածած հաղորդագրություններին, ըստ որի ժխտվում է Ղրիմի կամրջի համար պայթուցիկով քողարկված բեռի Հայաստանի ու Վրաստանի տարածքով անցած լինելը:

Նա գրել է.

«Պաշտոնական Երևանն ու Թբիլիսին կասկածի տակ դրեցին ռուսական ՖՍԲ-ի հետաքննությունը Ղրիմի կամրջի համար պայթուցիկով քողարկված բեռի’ իբրեւ թե Հայաստանի ու Վրաստանի տարածքով անցած լինելու մասին։

Վրաստանը հայտարարել է, որ իր տարածքով պայթուցիկով փաթեթավորված բեռ չի անցել, իսկ հայկական ընկերությունը փաստարկված հերքել է ՖՍԲ-ի պնդումը, թե Երեւանում բեռը ԵԱՏՄ կանոններով ներկրվելուց հետո վերաձեակերպվել է ու արտահանվել Ռուսաստան։

Հայաստանը փաստացի ներկայացրել է, որ Բուլղարիայից Հայաստան մուտք գործված բեռի համար “երկակի նշանակությունն” է հանվել, քանի որ բեռն այդպիսին չի եղել ու վստահ հայտարարել է, որ առկա են այդ ամենն ապացուցող տեսա, լուսանկարային ապացույցները։ Այդպիսով, ստացվում է, որ եթե անգամ շինարարական բեռի մեջ պայթուցիկ է տեղադրվել, ապա դա արվել է Ռուսաստանի տարածքում, բայց ոչ Վրաստանի կամ Հայաստանի։

Հայաստանի իրավապահ մարմինները պետք է շարունակեն այս հարցով ճշմարտությունը հասցնել ոչ միայն աշխարհին, այլ ռուս իրավապահներին ուղարկել այդ ամբողջը’ պահանջելով հերքել զրպարտությունը»։

Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով: Իսկ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը՝ նշել էր, որ պայթուցիկ սարքով բեռնված որևէ բեռնատար չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

14 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

14 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

15 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

16 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

17 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

18 hours ago