ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ուղերձ է հղել Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ:
«ՄԱԿ-ի վեհաժողովի 1989թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:
2022թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»:
Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժանելի մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:
2021թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի Լիազորված օգտատեր, իսկ 2022թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի Տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստան:
ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:
Այս համատեքստում ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության վարչության կողմից մշակվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը, ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները և 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:
Առջևում մեզ սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և մեր միջազգային գործընկերների հետ տարաբնույթ ծրագրի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և դիմակայունության բարձրացման», – նշվում է ուղերձում:
Նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդու կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է արդեն այսօր հրապարակել Ջոն…
Երևանի բյուջեից նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար ծախսվել է 113 միլիարդ 699 միլիոն դրամ։ Այս…
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով…
Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» եւ ԱԺՃ կուսակցության վարչության անդամ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…