Փարիզը փորձում է սեպ խրել ՌԴ և ՀՀ ու Ադրբեջանի միջև

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Նախագահն ասել էր. «Ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում ադրբեջանական խաղը։ Դրանով թուլացնում է Հայաստանը, որի հետ մտերիմ էր ժամանակին։ Դուք տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի փորձն է՝ անկայունություն ստեղծելու։ Ռուսաստանը ցանկանում է քաոս ստեղծել Կովկասում՝ անկայունության մեջ գցելով բոլորիս»։ 

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործում է ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, մենք աղաղակող և բացարձակապես անընդունելի ենք համարում։ Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին սատանայացնելու՝ Արևմուտքի հակառուսական գծին և վկայում են Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու՝ Փարիզի անհետաքրքրության մասին և կասկածի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու՝ նրա երկրի կարողությունը»։

Զախարովան նաև հավելել է. «Փարիզի փորձերը՝ սեպ խրել Ռուսաստանի և մեզ մոտ գտնվող Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում, որոնց հետ Ռուսաստանը կապված է երկարաժամկետ և բազմաբնույթ կապերով, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»։ 

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

26 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago