Լրահոս 24/7

Մենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք. շվեյցարացի խորհրդարանականներ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ․

«Շվեյցարացի խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը (Կենտրոն
կուսակցություն) և Միշել Մաթերը (Կանաչ Լիբերալներ) Շվեյցարիա-Հայաստան
խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ Հայաստանում
են՝ դատապարտելու 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի
սանձազերծած ռազմական ագրեսիան։
Ադրբեջանը վերջին միջադեպի պատասխանատվության ամբողջ կրողն ու
մեղավորն է։ Նրա հարձակումը միջազգային իրավունքի ոտնահարում է և,
հետևաբար, հանցագործություն, որը պետք է միանշանակ դատապարտվի
միջազգային հանրության կողմից։
Շվեյցարացի խորհրդարանականներն ընդգծում են, որ Հայաստանի
տարածքային ամբողջականությունն անխախտելի հիմք է տարածաշրջանում
կայուն խաղաղության համար։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և
առանց երկմտելու իր տեղը ցույց տա ագրեսոր ազգին և գործի հանուն
Հայաստանի խաղաղության և պաշտպանության։
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ունի ինքնորոշման իրավունք։
Խորհրդային ժամանակներից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
ինքնորոշումը, իսկ վերջերս էլ գոյությունը լիակատար սպառնալիքի տակ են:
Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական
լուծումն անտեսվում է միջազգային հանրության և հերքվում՝ Ադրբեջանի
կողմից:
Հայերի դեմ տասնամյակներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության և
կատաղի ռասսայական ատելության տարածումից հետո Լեռնային Ղարաբաղի՝
ադրբեջանական տիրապետության տակ անցնելն անհնար է պատկերացնել:
Գերեվարված հայ զինվորների նկատմամբ աննկարագրելի դաժանությունը և
անմարդկային հանցավոր գործողությունները նկարահանվել և հպարտորեն
հրապարակվել են սոցիալական ցանցերում՝ ահաբեկչություն իրականացնելու
ակնհայտ մտադրությամբ։
Սրանք ռազմական հանցագործությունների և բարբարոսության փաստագրված
դեպքեր են և որպես այդպիսին՝ պետք է դատապարտվեն ու պատժվեն
միջազգային արդարադատության կողմից:
Պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ Շվեյցարիան
ժողովրդավարության, մարդու իրավունքների կողքին է և ձգտում է պաշտպանել
հայ ազգը բռնապետությունից և ճնշումներից։ Հայաստանը գիտակցված քայլեր է
ձեռնարկել դեպի ժողովրդավարություն և խոսքի ազատություն՝ այդպիսով
հավատարիմ մնալով նույն արժեքներին, ինչ Շվեյցարիան:
Շվեյցարիան հատուկ պատասխանատվություն է կրում՝ որպես Ժնևի
կոնվենցիաների ավանդույթը պահող երկիր, որպես միջազգային առևտրի
2
կարևոր կենտրոն։ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ջանքերն
ուղղված են վստահեցնելու, որ Հայաստանի տարածքային
ամբողջականությունն ու իրավունքները չեն կարող վտանգվել Շվեյցարիայից
ֆինանսավորվող զենքով, և Եվրոպայում ավտոկրատների և բռնակալների ոչ
քաղաքակիրթ գործողությունները չեն ընդունվում»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

9 minutes ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

34 minutes ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

46 minutes ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

1 hour ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

1 hour ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

2 hours ago