Բրիտանական Queen ռոք խումբը թողարկել է «Face It Alone» երգը, որը հիմնված է Ֆրեդի Մերկուրիի 1988 թվականի դեմոձայնագրության վրա։ Երգը ստեղծվել է այն ժամանակ, երբ երաժիշտներն աշխատում էին «The Miracle» ալբոմի վրա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Հարցազրույցում Queen-ի անդամներ Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը նշել են, որ չեն հավատում հին ձայնագրությունը վերականգնելու հնարավորությանը, սակայն հաճելիորեն զարմացած են ստացված երգի «հուզիչ» արդյունքից։ «Մենք Ֆրեդիից գտանք մի փոքրիկ գոհար, որի մասին փոքր-ինչ մոռացել էինք: Դա իսկական բացահայտում էր»,- ասել են նրանք։
«Face It Alone» թրեքը կներառվի Queen-ի առաջիկա ալբոմում, որում ունկնդիրներին կներկայացվեն նաեւ երաժիշտների երկխոսությունների ձայնագրությունները։
Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին։ Չնայած դրան՝ թիմը շարունակում է գոյություն ունենալ։ Նոր կազմում, բացի Մեյից ու Թեյլորից, ընդգրկված են Փոլ Ռոջերսն ու Ադամ Լամբերտը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…