Լրահոս 24/7

Եթե չլինի ՀՀ և Արցախ՝ մեծ հարցական է լինելու աշխարհում հայ ներկայանալու հարցը․ Ղազինյան

«Հայաստանին և Արցախին սպառնող  վտանգը չի վերաբերում միայն այստեղ և Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, այն վերաբերում է աշխարհի բոլոր հայերին»,-ասուլիսում հյատնեց ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ բացատրելով, թե ինչու է իր նախաձեռնած «Համահայկական կոնսիլիում» կազմակերպությունը համահայկական:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը դեռ իրավաբանորեն չի գրանցվել, բայց արդեն փաստացի 2-ից ավել ամիս գործում է:

Ղազինյանի խոսքով՝ եթե չլինի Հայաստան և Արցախ՝ մեծ հարցական է լինելու աշխարհում հայ ներկայանալու հարցը:

Բանախոսը բացատրեց, որ «կոնսիլիումը» նշանակում է հաշտեցում, որը վերաբերում է Հայաստանում առկա ներքին տարաձայնությունների վերացմանը, ինչպես նաև արտաքին հակասություններին:

Նա հայտարարեց, որ այսօր վտանգված է հայկական պետականությունը:

«Այսօր ՀՀ-ի և Արցախի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: Կրթական համակարգը պետք է տեղափոխվի անվտանգության համակարգ, առողջապահական համակարգը պետք է դառնա անվտանգությունը, քաղաքականը՝ ևս անվտանգություն է, նաև՝ արտաքին քաղաքականությունը:

Եթե կազմաքանդվում է անվտանգության համակարգն՝ այն դառնում է աղետ, հետևաբար բոլոր ոլորտների սիներգիան հանգելու է անվտանգության»,-հայտարարեց Ղազինյանը:

Նրա կարծիքով՝Հայաստանի իշխանությունը չգիտի, թե ինչ է ուզում, իսկ իր ստեղծած «Համահայկական կոնսիլիում» ուղեղային կենտրոնը, որը բաղկացած է մի քանի տասնյակ հայտնի մասնագետներից, պետք է մասնագիտորեն սահմանի այդ առաջնահերթությունները:

Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ առայժմ նրանց անունները չեն հրապարակվելու:
 

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

9 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

12 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

12 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

13 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

13 hours ago