Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…