Լրահոս 24/7

Պետք են սոցիալական գովազդներ` վարձով բնակարաններ տրամադրող մարդկանց ուղղորդելու համար

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ օրակարգում քննարկվում է ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարումն և ներուժի լիարժեք օգտագործման հիմնախնդիրները տնտեսական երկարաժամկետ զարգացման համատեքստում:

«Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օրակարգի շրջանակում անդրադարձավ  իտալական տնտեսական կառուցվածքային մոդելի՝ «մի ծրագիր, մի գյուղ» օրինակով, որտեղ մի գյուղում մենակ կոշիկ են կարում, մեկ այլ գյուղում այլ գործունեությամբ են զբաղվում։

Սուքիասյանը շեշտեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են ծրագրեր ենթակառուցվածքներ ներդրման դիմաց, շենք-շինություն ներդրման դիմաց։

«1990-ականերից ՀՀ-ում հազարավոր գործարաներ են մասանավորեցվել, որոնց մեծ մասը չեն աշխատում, սակայն շատ լավ ենթակառուցվածքներ են, որոնք ունեն մալուխներ, ջրամատակարում, տրանսֆորմատներ, էլեկտրակայաններ և ունեն տարածքներ, որոնք ինչ որ աստիճան պետք է վերանորոգվեն։ Ճիշտ կլինի, որ դրանք ի հայտ բերվեն և սկսեն այդ սեփականատերների հետ աշխատել և ներդրումային ծրագրեր իրականացնել»-շեշտել է Սուքիասյանը՝ ավելացնելով, որ փետրվարից սկսած ՀՀ-ն ունի մարդկանց հոսք և անհրաժեշտ է մինչև վերջ տրամաբանական ավարտը հաշվել։

Նա նշել է, որ տվյալներ կան, որ որ այժմ կա 70 827 բնակարան, որոնք որ դռները փակ են և մարդիկ գնացել են, որից հետո  ուղիղ 8000 է ՀՀ-ում վերանորոգվել և տրվել վարձով։

Սուքիասյանը փորձել է ճշտել, թե մնացած 62 հազարը ինչ վճակում են, պետական մարմիները ինչ են առաջարկել, ՏԻՄ մարմիները այդյոք աշխատում են, որպեսզի դրանք վերանորոգվեն և տրվեն վարձով, որպեսզի գները այդքան բարձր չլինեն։

«Սրա պատճառով մենք բավականին խնդիրների առաջ ենք կանգնում և չենք կարողանում այնքան աշխատուժ բերել, որքան որ մեր երկրին պետք է տնտեսությունը զարգացնելու համար»,- նշել է պատգամավորը։

Նա նաև առանփձնացրել է բանկերի դերը, քանի որ, ըստ Սուքիասյանի,

բանկային համակարգը կարող է երաշխավորված եկամուտ ստանալ և շատ հեշտությումբ վարկային ծրագրեր առաջարկել։

Նա նաև շեշտել է, որ թե ինչ ճշտությամբ են այս 70 հազար բնակարնի թվերը, որովհետև շատերը առանց պայմանգրի ու ինստիտուցիոնալ ճանապարհի են դրանք տալիս վարձով, որտեղից եք իմացել, որ 8000-ն է միայն վերանոգված։

Սուքիասյանը շեշտեց նաև, որ ոչ մի անգամ էկոնոմիկայի նախարարության կողմից չի եղել սոցիալական գովազդ, որ մարդկանց բացատրի, որ եթե այդ բնակարանի վերանորգման համար տրամադրեք, որքան եկամուտ կստանան տարեկան, ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել։

«62 հազար բնակարանները, որոնք դեռ վարձով տրված չեն առնվազն 62 հազար աշխատավարձ է, եթե ոչ 150 հազար՝ հաշվի առնելով, որ կարող ընտանիք լինել։ Եթե դա ինստուցիոնալ բնույթ ունի պայմանագրով, այդ մարդը եկամուտ ունի, ապա սա թիվ մեկ խնդիրն է  էկոնոմիկայի նախարության համար, որպեսզի հարթակ ստեղծի, քանի որ, եթե 62 հազարը դառնա 58 հազար, ուրեմն 4000 ընտանիք իր եկամուտը ապահովել է։ Սա շատ կարևոր խնդիր»,- նշել է Սուքիասյանը։

Թիվ 1

Recent Posts

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

36 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

58 minutes ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

2 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

2 hours ago