Լրահոս

«Գազպրոմ»-ը հնարավոր է համարում «Հյուսիսային հոսքեր»-ի համար Թուրքիայի տարածքով գազի վերաուղղորդումը

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հնարավոր է համարել, որ թուրքական հանգույցով կարելի կլինի վերաուղղորդել ահաբեկչական գործողությունների պատճառով «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած ծավալները, գրում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոսքը բոլոր այն դուրս մնացող ծավալների մասին է, որոնք մենք կորցրել ենք «Հյուսիսային հոսքեր»-ի վրա միջազգային ահաբեկչության գործողությունների հետևանքով, այդ պատճառով դրանք կարող են նշանակալի ծավալներ լինել», – ասել է Միլլերը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Ի պատասխան հարցի, հնարավոր է արդյոք արդյոք ապագա հանգույցով վերաուղղորդել հյուսիսայինն ամբողջ ծավալները, նա պատասխանել է. «Գիտեք, ոչ մի անհնար բան չկա»։

Միլլերը հիշեցրել է, որ «Գազպրոմ»-ն ունի «Հարավային հոսք» նախագծի իրականացմանը նախապատրաստման փորձ։ Նախագիծը դադարեցվել է և ավելի ուշ վերածվել «Թուրքական հոսք»-ի: «Հարավային հոսք»-ն ի սկզբանե նախատեսված էր 63 մլրդ խորանարդ մետր գազի հզորությամբ։

«Այդ պատճառով, եթե խոսենք նույնիսկ գազատարի նախագծման տեխնիկական փաստաթղթերի մասին, ապա «Հարավային հոսք»- ի համար այդ ամենը ժամանակին արդեն արվել է»,- նշել է «Գազպրոմ»-ի ղեկավարը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքեր»-ի գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Նա այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago