Հայկական առաջին ազգային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, 2022թ․ ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Անցած 10 ամիսների ընթացքում ընկերությունը սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։
Ավիաընկերության հաղորդագրության համաձայն՝ հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել ավիափոխադրումներ ազգային շուկայում վերականգնել առաջատար դիրքը։
«FLYONE ARMENIA ընկերությունը բազմիցս հայտարարել է հայկական ավիացիոն շուկայում առաջատար ընկերությունը դառնալու նպատակի մասին։ Այսօր՝ ընկերության գործունեության մեկնարկի մեկամյակին ընդառաջ տեղեկացանք, որ առաջին ազգային low cost ավիաընկերությունը հաջողությամբ հասել է իր առջև դրված նպատակներից մեկին։ Շնորհակալություն եմ հայտնում FLYONE ARMENIA-ի բոլոր ուղևորներին՝ վստահության համար, ինչպես նաև ընկերության անձնակազմին և մեր բոլոր գործընկերներին»,- ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նա նաև հավելել է, որ առաջիկայում ընկերությունն էլ ավելի է ընդլայնելու թռիչքների աշխարհագրությունը։ «Տեղյակ եք, որ դեկտեմբերի 19-ին տրվում է դեպի Եկատերինբուրգ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը։ Տեսանելի ապագայում մեր ավիացիոն ցանցին կավելանան Միներալնիյե Վոդի և Միլան քաղաքները։ Ավիաընկերությունն անելու է հնարավորը՝ առաջատար դիրքը պահպանելու և փոխադրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Անանյանը։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…