Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում հայտնել է, որ ամենածանր մարտերն ընթանում են Սոլեդարի և Բախմուտի շրջակայքում։ Նրա խոսքով՝ ուկրաինացիների դեմ Ռուսաստանը մարտի դաշտ է նետել բոլոր նրանց, ում կարող էր, այդ թվում՝ երկու հազար կալանավորի.
«Դրանք ծանր հանցագործությունների համար պատժի մեծ ժամկետներով կալանավորներ են։ Ռազմաճակատում նրանց պահում են ոչ միայն փողով, այլև համաներման խոստումով։ Ահա այսպես է ռուսական պետությունը հովանավորում ահաբեկչությունը, բանտերում մարդասպաններ է փնտրում և նրանց ազատություն խոստանում, եթե նրանք կրկին սպանեն»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ աշխարհում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանին պետք է ահաբեկիչ պետություն ճանաչել։
Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…
Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…
Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…