Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդը կայցելի Վրաստան և Հայաստան։
Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը:
Հայաստանում ԱԳ նախարար Հյուիտֆելդը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Նորվեգիայի ԱԳ նախարարը Հայաստան է այցելում երկրի համար ծանր պահին. տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բանակցություններում Հյուիտֆելդը կկենտրոնանա Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության ուղղությամբ և կուսումնասիրի հնարավորությունները, որոնցով Օսլոն կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին:
Հայաստան կատարած այցը կներառի նաև բանակցություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք, ի թիվս այլ հարցերի, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ:
Վրաստանում էլ ԱԳ նախարարը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Քաղաքական բանակցությունները կկենտրոնանան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման համար Նորվեգիայի շարունակական աջակցության վրա:
ԱԳ նախարարը պաշտոնապես կբացի Նորվեգիայի դեսպանատունը Թբիլիսիում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…