Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, որում Փաշինյանն անդրադարձել էր տարածաշրջանում հաղորդակցությունների բացման թեմային ու նշել, որ ադրբեջանական կողմից արձագանքներ չկան:

Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության, «Հայաստանը կեղծ պատրվակներ է հնարում» ու փորձում շրջանցել հիմնական պայմանավորվածությունները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն այս համատեքստում կրկին հիշատակել է միջանցքի մասին թեման, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, չկա որևէ կետ նոյեմբերյան եռակողմ փաստաթղթում և հետագա բոլոր պայմանավորվածություններում:

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից, որոնցով փորձում է խուսափելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններից «Զանգեզուրի միջանցքով» ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ:

Անցակետերի 3 անիրատեսական տարբերակներ առաջարկելը՝ անտեսելով 20 ամիս տևած բանակցությունները, այնքան էլ լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ վարչապետի այսօր թվիթերում արված գրառման, Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է, սակայն Հայաստանի կառավարությունը մինչ հիմա սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

7 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

14 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

23 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

43 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago