Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան ցանկացած հարթակում պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության և անկեղծ է նրա հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մենք ցանկացած հարթակում պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցությունների, չենք տեսնում բաներ, որոնք կխոչընդոտեն երկխոսությանը»,- ասել է թուրք նախարարը Ստամբուլում՝ թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
Չավուշօղլուն հաստատել է, որ հարաբերությունների կարգավորման հարցերով երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն այսուհետ հանդիպումներ կանցկացնեն ոչ թե երրորդ երկրների տարածքում, ինչպես նախկինում, այլ՝ Թուրքիայում կամ Հայաստանում. «Հատուկ ներկայացուցիչներն իրենք կպայմանավորվեն, թե որտեղ և երբ հանդիպեն. երրորդ երկրների կարիք չկա»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…