Լրահոս 24/7

Նեյմարը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ

Ֆինանսական մեքենայությունների համար մեղադրվող Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և Փարիզի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի գերաստղ Նեյմարը (Neymar da Silva Santos Junior) այսօր Բարսելոնայում մասնակցել է դատական նիստին:

Դատավորը նրան թույլատրել է չմնալ մինչև լսումների ավարտ, քանի որ մարզիկը չի հասցրել վերականգնվել երեկ Մարսեյի «Օլիմպիկի» հետ ծանր խաղից հետո, որի ընթացքում նա խփել է «Բարսայի» միակ հաղթական գոլը:

«Լսել եմ ռադիոյով, որ պարոն Դա Սիլվա Սանտոս կրտսերը գոլ է խփել, գիտեմ, որ նա երեկ խաղաղել է, եթե ցանկանում եք՝ կարող եք հեռանալ»,- ասել է դատավոր Խոսե Մանուել դե Ամո Սանչեսը: Դրանից հետո Նեյմարը դատարանի դահլիճից հեռացել է մոր՝ Նադին Գոնսալեսի ուղեկցությամբ:

Իսպանացի դատախազը Նեյմարի համար որպես պատիժ է պահանջում երկու տարվա ազատազրկում և 10 միլիոն եվրոյի տուգանք:

Բացի այդ, 5 տարվա կարող է դատապարտվել նաև «Բարսայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը: «Բարսան» կարող է տուգանվել 8 միլիոն 400 հազար եվրոյով:

Ամբաստանյալների թվում են Նեյմարի ծնողները, «Բարսայի» և «Սանտոսի» ներկայացուցիչները:

DIS բրազիլական ներդրումային ընկերությունը, որն ուներ Նեյմարի տրանսֆերի իրավունքը, տուժող է ճանաչվել: Ընկերությունը պնդում է, որ տասնյակ միլիոնավոր եվրոներ է կորցրել անարդար 2013 թվականի անարդար գործարքից, որի արդյունքում Նեյմարը բրազիլական «Սանտոսից» տեսափոխվել է կատալոնական «Բարսելոնա»:

«Տրանսֆերի իրական գինը 82 միլիոն եվրո էր, բայց պայմանագրում հայտագրվել է ընդամենը 17 միլիոն»,- ասել է տուժող կողմի փաստաբան Պաուլո Նասերը:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունենցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական…

3 minutes ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո…

11 minutes ago

Ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա շարժում սկսելու որոշում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի համար քննարկելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության…

18 minutes ago

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. վարչապետ

«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը…

32 minutes ago

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել…

44 minutes ago

ՌԴ-ում անօրինական կերպով գտնվում է շուրջ 640 հազար միգրանտ․ Միշուստին

Շուրջ 640 հազար միգրանտներ ընդգրկված են Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից վերահսկվող օտարերկրացիների ցանկում, որոնք անօրինական կերպով…

49 minutes ago