Կրասնոդարի երկրամասի Յեյսկում ինը հարկանի բնակելի շենքի մոտ կործանվել է Սու-34 առաջնագծի կործանիչ-ռմբակոծիչը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով քաղաքի միասնական դիսպետչերական ծառայությանը։ Ամբողջական զինամթերքով ինքնաթիռը հոկտեմբերի 17-ին ժամը 18:20-ի սահմաններում կործանվել է Կրասնայա փողոցի 47/1 տան բակում՝ Մեոտիդա առևտրի կենտրոնի մոտ։ Վթարից հետո օդանավի զինամթերքը պայթել է, կրակը տարածվել է բարձրահարկ շենքի վրա։
Հրդեհը վնասել է առնվազն 45 բնակարան։ Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ վթարից հետո հրդեհվել են առաջինից հինգերորդ հարկերի բնակարաններ։ Միաժամանակ «Ինտերֆաքս»-ին հերթապահ դիսպետչերական ծառայությունից հայտնել են, որ հրդեհն ամբողջությամբ ընդգրկել է մուտքերից մեկը, որտեղ փլուզվել են իններորդից հինգերորդ հարկերի առաստաղները։ Ծառայության տվյալներով՝ կան տուժածներ։
Յեյսկի բնակելի շենքում հրդեհի մակերեսը կազմել է երկու հազար քառակուսի մետր, հաղորդում է ԱԻՆ-ը։ «Տեղում աշխատում են բոլոր ծայրամասային և մարզային հրշեջ-փրկարարական կայազորները»,- ասել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը (նա մեկնել է Յեյսկ): Փրկարարներին դեռ չի հաջողվում տեղայնացնել հրդեհը։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Սու-34-ի երկու շարժիչներից մեկը հրդեհվել է։ Գործակալության տվյալներով՝ օդանավը կործանվել է Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնական թռիչքի համար օդ բարձրանալիս։ Երկու օդաչուներ, գրում է «112»-ը, ցատկել են, թե ինչ վիճակում են նրանք դեռևս հայտնի չէ։ «Ըստ ցած նետված օդաչուների հաղորդագրության՝ վթարի պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը», – հայտնել են նախարարությունից։ Գերատեսչությունում հավելել են, որ Սու-34-ի կործանման վայրում՝ բնակելի թաղամասերից մեկի բակում, ավիավառելիքի բռնկում է տեղի ունեցել։
Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…