Լրահոս 24/7

Ավինյանի արձագանքը՝ Խաչատրյանի մտահոգություններին

Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բացակայում է, նիստը վարում է քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրանք-պահանջով հանդես եկավ: Ավագանու անդամը հայտնեց, որ ցանկանում է անվտանգության աշխատողներին հրավիրեն նիստերի դահլիճ, որոնք կստուգեն՝ զինված անձ կա՞ դահլիճում, թե՞ ո՛չ:

Հարցին միջամտեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով՝ խնդիրը լուծված է, ստուգված է, անհանգստանալու կարիք չկա: «Բոլորս գիտենք կոնկրետ ինչ խնդիր է, պարոն Անտոնյան ձեզ է վերաբերվում, խնդրում եմ ուղիղ արձագանքել»,-ասաց փոխքաղաքապետը:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արձագանքեց. «Բոլորը գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար էլ հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:

Հակադարձելով գործընկերոջը Ավինյանն ասաց՝ դա թյուրիմացություն չէ, հարց է բարձրաձայնվում, որին պետք է պատասխան տալ:

«Խնդրում եմ հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ, եւ ես կարծում եմ՝ այս դահլիճում բոլորը հստակ հասկանում են, որ զենքով չեն կարող ներս մտնել»,-ասաց Ավինյանը: Անտոնյանն էլ համաձայնեց:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

7 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

10 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

10 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

11 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

11 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

11 hours ago