Լրահոս 24/7

Աջափնյակում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեում գտնվող 118 հա մակերեսով հողամասում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս, որը կկոչվի  «Դեֆանս Հաուզինգ» : Ավագանու նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ  շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով:

«Թաղամասում կկառուցվեն և կգործեն մի քանի մանկապարտեզ և դպրոց: Երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն 15 բազմահարկ շենքերով: Բիզնես կենտրոնը կկառուցվի ֆրանսիացի ներդրողների մասնակցությամբ և կհիշեցնի «Դեֆանս» թաղամասի գործարար միջավայրը, որտեղ կտեղակայվեն տեղական և միջազգային ընկերությունների գրասենյակներ: Երրորդ փուլով նախատեսվում է կառուցել ևս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, և ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց»,-ասաց նա, հավելելով, որ  Փարիզի համալսարանական լավագույն հիվանդանոցներից մեկի հետ կա նախնական պայմանավորվածություն՝ հիվանդանոցը ֆրանսիական բժշկության չափանիշներով կառուցելու, կահավորելու, սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաև բուժանձնակազմի վերապատրաստման և մշտական համագործակցության վերաբերյալ:

Վարդանյանը նշեց, որ շինարարությանը զուգահեռ, Տիչինայի փողոցի հ.322 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 11 հա կից հողամասում հիմնվելու է փշատերև անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ:

«Կառուցվելու են լճակներ, ջրային ավազաններ և շատրվաններ, որոնք կզբաղեցնեն շուրջ 5 հա հողատարածք: Թաղամասի ամբողջ տարածքում երթևեկությունը կազմակերպվելու է հեծանիվներով և էլեկտրական սայլակներով: Երևանի ծայրամասում ստեղծվելու է ֆրանսիական միջավայր՝ իր գործարար ակտիվությամբ, մշակութային հաստատությունների բազմազանությամբ, հանգստի և զբոսանքի համար նախատեսված անտառով, բազմաթիվ պուրակներով, ջրային ավազաններով և շատրվաններով»,-հավելեց նա:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago