Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 2 հատվածներում։
Առաջին` 15.9կմ երկարությամբ հատվածում (կմ0+000-կմ15+900) այս պահին կատարվում են փոսային նորոգումներ, որոշ տեղամասերում կարվի ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, այնուհետև ճանապարհահատվածը կասֆալտապատվի։
Իսկ երկրորդ՝ մոտ 1.3կմ հատվածում, արդեն ավարտվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։
Ընդհանուր 17.218կմ երկարությամբ նորոգվող ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով՝ Թալինի տարածաշրջանով։ Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։